Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանության պաշտոնյաները քննարկել են համագործակցության ամրապնդման նոր եզրեր
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի օգնական Թալալ ալ-Օթայբին չորեքշաբթիմայրաքաղաք Իսլամաբադ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու ռազմավարական համագործակցության ասպեկտներն առկա և ապագա պաշտպանական ոլորտներում։
Ալ-Օթայբին հանդիպել է նաև Պակիստանի շտաբների միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Սահիր Շամշադ Միրզայի հետ, վերջինիս հետ քննարկել համագործակցությունը և համատեղ համակարգումը ռազմական ոլորտում, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միշարք հարցեր:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի օգնականը բանակցություններ է վարել Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ասիմ Մունիրի հետ՝ վերջինիս հետհանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը, համագործակցությանը և դրանց զարգացման ու ընդլայնման ուղիներին, հատկապես պաշտպանական ոլորտում:
Ավելացնել նոր մեկնաբանություն