Ադրբեջանը ՄԱԿ-ի նիստում Հայաստանին կոչ է արել փոխհատուցել «վնասները»
ՄԱԿ-ի նիստում Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել փոխհատուցել պատճառված վնասը և բարեխղճորեն մասնակցել խաղաղ բանակցություններին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը Անվտանգության խորհրդի նիստին՝ «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերն «Ադրբեջանի տարածքից», վերջ տա տարածքային պահանջներին, իբրև անօրինական գործողություններին և ապատեղեկատվությանը։
«Հայկական կողմը պետք է վերջ դնի ականային ահաբեկչությանը, լույս սփռի հակամարտության ընթացքում անհետ կորած մոտ 4000 ադրբեջանցու ճակատագրի վրա, փոխհատուցի Ադրբեջանին հասցված վնասը, ներառյալ պարենային անվտանգության համակարգերը, և բարեխղճորեն մասնակցի բանակցություններին։ Ադրբեջանը վճռական է պաշտպանելու իր ժողովրդին, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Յաշար Ալիևը։
Ավելացնել նոր մեկնաբանություն