Բաքուն մեղադրել է Իսպանիային Արցախից Հայաստան տեղահանված մարդկանց օգնության ձեռք մեկնելու համար
Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու: Այս մասին հայերեն գրառում էր հրապարակվել Ռուսաստանի Դաշնությունում Իսպանիայի դեսպանատան X սոցցանցի պաշտոնական էջում:
«Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունն (AECID) ակտիվացնում է իր՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» (Acontraelhambre) մարդասիրական ակցիան՝ օգնելու 1000 մարդու, որոնք տեղահանվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դատապարտել է Իսպանիայի «հակաադրբեջանական» քայլը։
«Տարօրինակ է տեսնել, թե ինչպես է մի երկիր պայքարում անջատողականության դեմ սեփական տարածքում, մինչդեռ միաժամանակ աջակցում է անջատողականությանն այլ երկրներում: Անընդունելի է Իսպանիայի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքում Հայաստանի կողմից հաստատված անօրինական անջատողական ռեժիմի խրախուսումը։ Մենք խստորեն դատապարտում ենք այս ոչ կառուցողական մոտեցումը»,- գրել է Հաջիզադեն X-ում։
Ավելացնել նոր մեկնաբանություն