Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է սադրանքներ կազմակերպելու մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում Հայաստանին կոչ է անում չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, տարածաշրջանում «սադրանքներ» չհրահրել և միջազգային հանրությանը «շփոթեցնելու» փորձերը շարունակելու փոխարեն կատարել ստանձնած պարտավորությունները։
ԱԳՆ-ն պնդում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստանի զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Ադրբեջանի տարածք՝ ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով»։
«Տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Նշենք, որ Հայաստանը հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու մասին ադրբեջանական հաղորդագրությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն