Բաքուն արձագանքել է Բույար Օսմանիի՝ Լաչինի միջանցքով ազատ անցումն ապահովելու կոչին

Բաքուն արձագանքել է Բույար Օսմանիի՝ Լաչինի միջանցքով ազատ անցումն ապահովելու կոչին

Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի՝ Լաչինի միջանցքով ազատ անցում ապահովելու կոչին և կրկին պնդել, թե այդ ճանապարհը բաց է։

«Ինչպես ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում էլ սահմանահատումը լավ կանոնակարգված է, և «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես խնդրեցի իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ ներկա իրավիճակի մասին, իմ կոչն է ապահովել Լաչինի միջանցքով ազատ անցումը»,- X-ում գրել էր Օսմանին։

Ավելացնել նոր մեկնաբանություն