«Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը բաց է բոլոր անհրաժեշտ բեռների մատակարարման համար». Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում գրել է, որ Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը բաց է բոլոր անհրաժեշտ բեռների մատակարարման համար։
«Ակնան ու Ստեփանակերտը (խմբ․) իրարից ընդամենը 23 կմ հեռավորության վրա են։ Դիվանագիտական կորպուսի և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մենք ճանապարհին ենք և նայում ենք դեպի Ասկերանի ուղղւթյանը։ Ադրբեջանը ճանապարհներ է կառուցում, ոչ թե պատեր»,- գրել է Հաջիևը։
Ավելացնել նոր մեկնաբանություն