Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ

Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ

Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն:

Ըստ հաղորդագրության՝ ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։

Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը ևտանիքը։

Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության և/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր։

Ավելացնել նոր մեկնաբանություն