Ուզբեկստանի նախագահն այցելել է Վարանդա
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 22-23-ը պետական այցով Ադրբեջան կժամանի Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Շավքաթ Միրզիյոևն օգոստոսի 23-ին ժամանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի (խմբ.) շրջան։ Սպասվում է նաև Ուզբեկստանի նախագահի այցն Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նրան դիմավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։
Այցի ընթացքում Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև ստորագրվել է ընդհանուր առմամբ 20 փաստաթուղթ, և նշվել, որ երկու երկրները հարաբերությունները հասցրել են ամենաբարձր մակարդակի։
Ավելացնել նոր մեկնաբանություն