Թուրքիայի նախագահը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 17-21-ը կայցելի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
Նշվում է, որ Թուրքիայի ղեկավարը կարևոր ուղերձներ կհղի այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են իսլամաֆոբիան, փախստականների իրավիճակը, կլիմայի փոփոխությունը, Կիպրոսի խնդիրը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերջին իրավիճակը։
Հիշեցնենք, որ Գլխավոր ասամբլեան ստեղծվել է 1945 թվականին և ՄԱԿ-ի գլխավոր խորհրդատվական, քաղաքական և ներկայացուցչական մարմինն է, որը ներառում է ՄԱԿ-ի բոլոր 193 անդամները։ Հիմնական նստաշրջանն անցկացվում է ամեն տարի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
Թուրքիայի նախագահը սեպտեմբերին կմասնակցի նաև «Մեծ քսանյակի» (G20) առաջնորդների գագաթնաժողովին։ Բացի երկկողմ հարաբերություններից՝ գագաթնաժողովի շրջանակում կքննարկվեն նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն