
Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում ՀՀ եկող արցախցուց առգրավել են «Արցախ» գրությամբ թանկարժեք նարդին
Այսօր Լաչինի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ՀՀ եկող քաղաքացիներից մեկից ադրբեջանցի սահմանապահները թանկարժեք ձեռագործ նարդի են առգրավել։ Այս մասին հայտնել է «Инфотека24»-ը։
Նշվում է, որ նարդին գնահատվում է շուրջ 5-6 հազար ԱՄՆ դոլար։
Նարդու վրա փորագրված են եղել «Արցախ» գրությունը և «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը։ Բացի դրանից` ներսում պատկերված է եղել Արցախի զինանշանը։ Ենթադրվում է՝ հենց դա է հանդիսացել թանկարժեք նարդու առգրավման պատճառը։
Ավելացնել նոր մեկնաբանություն