ԱՄՆ-ն պետք է դուրս գա Սիրիայից․ Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա Սիրիայից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Քանաանին շեշտել է, որ ԱՄՆ-ն, հիմնվելով միջազգային կանոնների վրա և հաշվի առնելով Սիրիայի կառավարության խնդրանքը, պարտավոր է լքել երկիրը։
Իրանցի պաշտոնյան անդրադարձել է նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմական գորոծողություններին։ «Սիրիայում և Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը համարվում է անօրինական և երկրում շարունակվող անկայունության ու անապահովության գործոն է»,- ասել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանային երկրների մասնակցությամբ։
#Դետքի_հետագծով
Սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր ամերիկյան զորքերը ներխուժել են այդ երկրի տարածք և աջակցում են նախագահ Ասադի վարչակազմի դեմ պայքարող քրդական ուժերին։ Իրանի համար չափազանց կարևոր է, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն Սիրիայի տարածքից և Բաշար ալ-Ասադը վերականգնի հսկողությունը երկրի ողջ տարածքի նկատմամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն