նհյհօ

Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Իրանի ԱԳ նախարար

Սեպտեմբերի 3-ին Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

. Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և առկա տարանցիկ երթուղիների արգելափակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

. «Եկել է լարվածության, հակամարտությունների շրջանը հետևում թողնելու և Կովկասում խաղաղության ու համագործակցության շրջանն առաջ շարժելու ժամանակը։ Իլհամ Ալիևի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերին և երկխոսություններին»,- ասել է Աբդոլլահիանը։

. Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել է նաև, որ Ֆիդանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել Իրան-Թուրքիա-Ադրբեջան բանակցությունների ձևաչափ ստեղծելու մասին, որն առաջարկել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելու համար:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռուս-ուկրաինական պատերազմը, իրավիճակը Սիրիայում և Լիբիայում:

Նշենք, որ սա Ֆիդանի առաջին այցն է Իրան Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն