
Իսրայելը շատ ակտիվ զինում է Ադրբեջանին. տարածաշրջանում ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է. ռազմական փորձագետ
Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել:
«Սա ցուցիչ է նրա մասին, որ տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է:
Այսօր (նկատի ունի սեպտեմբերի 3-ը-խմբ․) կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան։
Քանի որ իսրայելական «Օվդա» ավիաբազայից են թռնում Ադրբեջան վայրԷջք կատարող ինքնաթիռները, ապա վստահորեն կարող ենք ասել, որ տեղափոխվում է զենք-զինամթերք։
Պետք է նշեմ, որ «Օվդա»-ն, որը տեղակայված է Իսրայելի հարավային, առավել անապատային հատվածում, Իսրայելի միակ օդանավակայնն է, որտեղով օդային ճանապարհով պայթուցիկ նյութեր են փոխադրվում ։
Նաև հատկանշական է, որ այս ավիաբազա կարող են վայրէջք կատարել սահմանափակ թվով ավիաընկերություններ, որոնց մեջ է նաև ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունը․․․», - գրել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն