Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներն այսօր հանդիպել են Սոչիում։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում, Սիրիայում և Լիբիայում»,- այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ կայացած մամուլի ասուլիսում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ ցանկանում են` պատերազմը (ռուս-ուկրաինական) հնարավորինս շուտ ավարտվի «արդար խաղաղությամբ»: Նա հավելել է, որ պաշտոնական Անկարան շարունակում է իր ջանքերը դրա համար։
Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» հարցով բանակցությունները նշանակալի կլինեն աշխարհի և աֆրիկյան երկրների համար:
«Անցյալ տարի Մոսկվայի և Անկարայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 86 տոկոսով, այս տարի դրական միտումը շարունակվում է, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելացնել նոր մեկնաբանություն