Հնդկաստանը ցուցադրել է ռազմական հզորությունը
Հնդկաստանը ցուցադրել է ռազմական հզորությունը
Ինչպես հաղորդում է «Anadolu Agency»-ն, ամենամյա շքերթը մոտոցիկլետներով հնարքների, ավանդական պարերի և ուղտերի վրա նստած զինվորների տեսարան էր։
Առաջին անգամ շքերթն անցկացվել է գաղութատիրության ժամանակաշրջանի վերանորոգված բուլվարում։
«Մենք միասին կշարժվենք, որ իրականացնենք մեր ազատության շարժման հերոսների երազանքները», - գրել է Մոդին իր Twitter-յան էջում։
Հնդկաստանը վերջին տարիներին բարձրացրել է իր դիրքերը գլոբալ գործերում:
Այնուամենայնիվ, Մոդիի կառավարությունը պայքարում է, որ հիմնանորոգի իր հնացած զինված ուժերը։
Անցյալ տարի Հնդկաստանը ներկայացրել էր իր առաջին տեղական ավիակիրը, որպեսզի կառուցի բնիկ պաշտպանական արդյունաբերություն և նվազեցնի Ռուսաստանից կախվածությունը, որը պատմականորեն նրա զենքի ամենակարևոր մատակարարն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն