Լեհաստանի զինված ուժերը համալրվել է ավելի քան 16 հազար կամավորով

Լեհաստանի զինված ուժերը համալրվել է ավելի քան 16 հազար կամավորով

Լեհաստանի զինված ուժերը համալրվել է ավելի քան 16 հազար կամավորով

Ըստ «The First News»-ի տեղեկությունների՝ Լեհաստանում ավելի քան 16,000 մարդ կամավոր զինվորական ծառայության է ներկայացել 2022 թվականին։

Կամավոր զինվորական ծառայության վերաբերյալ շնորհանդեսի ժամանակ Վոյցեխ Սկուրկևիչը նշել է, Պաշտպանության նախարարությունն այս տարի ծրագրի ունի հավաքագրելու ևս 25,000 հոգու:

Կամավոր զինվորական ծառայության ծրագիրը Լեհաստանը կիրառեց 2022 թվականի ապրիլին. սկզբում այն նախատեսում էր մինչև տարեվերջ հավաքագրել 15000 կամավորի։

«Չնայած անցյալ տարվա ապրիլի 23-ին ուժի մեջ մտած օրենքին, 16226 մարդ ներկայացել է կամավոր զինվորական ծառայության վերապատրաստման հայտ», - ասել է Սկուրկևիչը։

Փոխնախարարը պարզաբանել է, որ ուսուցումն անցկացվել է երկու մասով՝ հիմնական 28-օրյա բաղադրիչ դասընթաց և ավելի ընդգրկուն՝ 11-ամսյա դասընթաց։ Ամբողջական վերապատրաստումն ավարտելուց հետո նորակոչիկը կարող է անցնել մասնագետների վերապատրաստում և միանալ երկրի պրոֆեսիոնալ զինված ուժերին:

Յուրաքանչյուր չորրորդ կամավորներից երեքը հայտարարել են, որ ավարտելով վերապատրաստումը կշարունակեն իրենց ծառայությունը։

Նշենք, որ ծառայության հայտ են ներկայացրել նաև կանայք։

Ավելացնել նոր մեկնաբանություն