
Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև «Յաշմա» և «Կոմանդո» զորաջոկատները. Թաթոյան
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ («Յաշմա» և «Կոմանդո»): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020 թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այս ստորաբաժանումները թե´ 2016 թ. Ապրիլյան քառօրյա, թե´ 2020 թ. 44-օրյա, թե´ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն):
Անկախ ամեն ինչից` այս զինված ստորաբաժանումները պատերազմական հանցանքների կատարողներ են, և նրանցից որևէ մեկը չի պատժվել, նրանց հովանավորում է ադրբեջանական բարձրագույն իշխանությունը:
Մենք իրականացնում ենք ապացույցների առավել հիմնավոր ամրագրում` ադրբեջանական հանցանքների, դրանց մտադրությունների, պետական քաղաքականության վերաբերյալ հիմնավորումների համար»,- նշված է գրառման մեջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն