«Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է ԱՄՆ և ՀՀ զինվորների համար. գնդապետ Մարտին Օ՛Դոնել

«Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է ԱՄՆ և ՀՀ զինվորների համար. գնդապետ Մարտին Օ՛Դոնել

ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունն անդրադարձել է ՀՀ-ում նախատեսված հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը:

«Մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինվորներ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կմասնակցեն «Արծիվ գործընկեր» խաղաղապահ զորավարժություններին:

Ամերիկյան 1-ին բրիգադի, 101-րդ օդադեսանտային դիվիզիայի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներն ու Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի զինվորներն ուսումնավարժությունները կանցկացնեն Երևանի մերձակայքում գտնվող Զառ և Արմավիր ուսումնական տարածքներում»,- նշված է հրամանատարության հաղորդագրությունում։

««Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է մեր երկու երկրի զինվորների համար մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու և խաղաղապահ գործողությունների փոխգործունակությունը մեծացնելու համար: Այն նաև հիմնված է Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի 20-ամյա հարաբերությունների վրա»,- ասել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի գնդապետ Մարտին Օ՛Դոնելը:

Պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի պետական գործընկերությունը սկիզբ է առել 2003 թվականից:

Զորավարժությունների նպատակն է հայկական 12-րդ խաղաղապահ բրիգադին նախապատրաստել ՆԱՏՕ-ի գործառնական հնարավորությունների հայեցակարգի (OCC) գնահատմանը՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում՝ այս տարվա վերջին:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները