Շվեդիայում չեն կարողացել նշել ՆԱՏՕ-ի շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսման ժամկետները
Շվեդիայի իշխանությունները դեռ չեն կարող պատասխանել այն հարցին, թե որքան կարող է տևել Թուրքիայի հետ երկխոսության դադարը, որի հաջող ավարտի համար թագավորությունը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։
Այս մասին հայտարարել է բանակցություններում Շվեդիայի ներկայացուցիչ Օսկար Ստենստրոմը։ Նրա խոսքով՝ ինքը որոշել է առայժմ չհանդիպել թուրք գործընկերների հետ։
«Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ, այնուամենայնիվ, հեռախոսով կկապնվեմ գործընկերոջս հետ, բայց երբ ֆիզիկապես կհանդիպենք, դեռ պարզ չէ։ Ես և իմ գործընկերը համաձայնեցինք, որ անիմաստ է գաղտնի խոսակցություններ վարել և ֆիզիկապես հանդիպել»,- ասել է Ստենստրոմը։
Ինչպես նշել է Շվեդիայի ներկայացուցիչը, երկկողմ հանդիպումները դադարեցնելու որոշումն ընդունվել է իրավիճակի վատթարացումից խուսափելու համար։
Ավելի վաղ Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել էր, որ Ստոկհոլմն ընդհատել է թագավորության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը՝ Թուրքիայի դեսպանատանը Ղուրանը պղծելու պատճառով։
Ավելացնել նոր մեկնաբանություն