Jkk

Փաշինյանը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրներ։

Երկու ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում մշտական ​​խաղաղության և կայունության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարօրությանը, և հայտարարել են, որ իրենք կշարունակեն դիվանագիտական ​​ջանքերն այս ուղղությամբ։

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը նշել էր, որ այսօր խոսելու է Փաշինյանի հետ։

Ավելացնել նոր մեկնաբանություն