jiohoj

«Վաղը ես խոսելու եմ  Փաշինյանի հետ, Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն». Էրդողան

Նյու Դելիում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին տեղի ունեցած միջազգային մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Արցախի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրություններին։

Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողություններն Արցախում, ուստի մտադիր է հեռախոսազրույց ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Իլհամ Ալիևի հետ եմ խոսել և վաղն ամենայն հավանականությամբ պարոն Փաշինյանի հետ էլ կխոսեմ… Ղ,արաբաղում այս պահին կատարվող քայլերը ճիշտ չեն, մենք դա չենք կարող ընդունել, և ԵՄ-ն էլ դա չի ընդունում, որովհետև Շառլ Միշելի հետ էլ եմ խոսել, ինքն էլ չի ընդունում։ Փաշինյանին կասեմ, որ այս քայլերը չեն կարող ընդունելի լինել»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ու քննարկել վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։

                                                                                         

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն