Submitted by detq-editor on
Եգիպտոսը դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված բոլոր գործողությունները

Եգիպտոսը դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված բոլոր գործողությունները

Եգիպտոսը դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված բոլոր գործողությունները

Եգիպտոսը դատապարտել է հարձակումը, որը խլել է յոթ իսրայելցու կյանքն Արևելյան Երուսաղեմի սինագոգում գտնվող հավատացյալների վրա կրակոցների հետևանքով: Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ երկիրն արտահայտել է իր դիրքորոշումը՝ խստորեն դատապարտելով ուրբաթ տեղի ունեցած հարձակումը և քննադատելով բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ:

Եգիպտոսն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Երկիրը նաև զգուշացրել է պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև շարունակվող էսկալացիայի վտանգների մասին՝ երկու կողմին կոչանելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումներն ու սադրիչ գործողությունները՝ խուսափելու բռնության միջոցով հարցի լուծումից, որը կվատթարացնի քաղաքական և հումանիտար իրավիճակն ու կխաթարի խաղաղ գործընթացի վերականգնման ջանքերն ու բոլոր հնարավորությունները: 

Նշենք, որ այս զարգացումները հաջորդել են իսրայելական բանակի հարձակմանն Արևմտյան ափին, որի հետևանքով զոհվել է 10 պաղեստինցի:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն