Ադրբեջանական ԶՈւ-ն կրակում է Ճանկաթաղի և Նոր Շենի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
ԱՀ ՊՆ-ը հայտնում է նաև, որ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 12։15-ի սահմաններում Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք: Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն