Շոլցը խոստացել է կանխել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև էսկալացիան
Շոլցը խոստացել է կանխել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև էսկալացիան
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուղղակիորեն չեն մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, և Գերմանիայի ողջ կառավարությունը կիսում է այն կարծիքը, որ էսկալացիան անընդունելի է։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Այս պատերազմին ՆԱՏՕ-ի որևէ երկրի անմիջական մասնակցություն չկա»,- ընդգծել է կանցլերը՝ հավելելով, որ կանի ամեն ինչ, որպեսզի ռուս-ուկրաինական հակամարտությունը չվերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի։
Քաղաքական գործիչը խոստացել է կանխել «նման էսկալացիան»՝ նշելով, որ Գերմանիայի կառավարությունում այս դիրքորոշումը կիսում են բոլորը, այդ թվում՝ արտգործնախարար Աննալեն Բուրբոքը։
Ավելացնել նոր մեկնաբանություն