Ուկրաինային անհրաժեշտ է զենքի արագացված մատակարարում և նոր տեսակի զենք․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կիրակնօրյա հեռուստաուղերձում հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ է զենքի արագացված մատակարարում և նոր տեսակի զենք՝ ռուսական հարձակումներին դիմակայելու համար։
Նրա խոսքով՝ իրավիճակը Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում «շատ բարդ է». «Իրավիճակը շատ ծանր է Բախմուտում, Ուգլեդարում և Դոնեցկի մարզի այլ շրջաններում։ Այնտեղ անընդհատ ռուսական հարձակումներ են իրականացվում: Ռուսաստանը ցանկանում է, որ պատերազմը ձգձգվի և հյուծի մեր ուժերը։ Ուստի մենք պետք է ժամանակը դարձնենք մեր զենքը։ Պետք է արագացնենք իրադարձությունները, արագացնենք մատակարարումները և զենքի նոր հնարավորություններ բացենք Ուկրաինայի համար», - ասել է Զելենսկին՝ նաև շեշտելով՝ եթե Ռուսաստանին թույլ տան մասնակցել 2024-ի Օլիմպիական խաղերին Փարիզում, ապա դա հավասարազոր կլինի «ահաբեկչությունը որոշ չափով ընդունելի» լինելուն։
Ավելացնել նոր մեկնաբանություն