Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի միջև։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին և անվտանգությանը վերաբերող հարցեր։ Բաղերին իր հերթին ընդգծել է, որ տարածված կեղծ տեղեկությունն Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին կենդանի ուժ ու զինտեխնիկա կուտակելու և զորավարժություններ անցկացնելու մասին իրական հիմքեր չունի։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն