վդ

Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով. Փաշինյան

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվում է մնալ լարված։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով։ 

«Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է: Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Լաչինի միջանցքի մոտ Հայաստանից և ֆրանսիայից տարվող հումանիտար բեռը դեռ չի հասցվել Արցախ: Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու ուղղությամբ  և ձեռնարկվում են բոլոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռը Արցախ հասցնելու և հետագա մատակարարումն ապահովելու համար:

Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ-ի ներկայացուցիչները: Պետք է հուսալ, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում  և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,-ասաց Փաշինյանը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն