իկըյ

Հայաստանը ողջամիտ ժամկետում Ադրբեջանին կներկայացնի խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեկնաբանությունները. ՀՀ վարչապետ

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կաշխատենք ու ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- ասաց նա: 

Վարչապետն ընդգծեց՝ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի ու միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր երկրների, տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման ու առաջընթացի համար։

«Այսօր նաև այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։ 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն