Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան

Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և Կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ:

Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թ. ապրիլի 23-ը:

Տեղորոշված է նաև ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը:

Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն։ Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին»։

Ավելացնել նոր մեկնաբանություն