
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդմամբ, մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն