Dry

Ադրբեջանի ցեղասպան ծրագիրը դեռ շարունակվում է

Թշնամի պետության ղեկավարը դիմել է իր ժողովրդին.

  1. Մեր տարածաշրջանում նոր իրավիճակի ի հայտ գալն անխուսափելի է... Հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կկարգավորեն իրենց միջև առկա խնդիրները, կստորագրեն «խաղաղության» պայմանագիր, և Հարավային Կովկասի երկրները կսկսեն աշխատել եռակողմ ձևաչափով ապագա համագործակցության վրա:
  2. Նրանք, ովքեր չեն կարողանում ընդունել մեր «հաջողությունը», երբեք չպետք է մոռանան, որ «երկաթե բռունցքը» տեղում է»։
  3. Առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են ընդամենը 1 օրում:
  4. Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել թելադրանքների ու վերջնագրերի լեզվով։

Թշնամի պետության ղեկավարի այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ սա նախապես ծրագրված ցեղասպան գործողություն էր։ 

Ադրբեջանը դեռ շարունակում է բարձրաձայնել «խաղաղության» մասին, մինչդեռ խաղաղության անվան ներքո իրականացրեց ոչ այլ ինչ, քան ցեղասպանություն: Խաղաղության հետ մեկտեղ խոսում է երկաթե բռունցքի մասին, որը նշանակում է սպառնալիք, ագրեսիա և մշակված ցեղասպան հաջորդ ծրագիրը: 

Ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան բացահայտ սպառնում են Հայաստանին և պահանջում այսպես կոչված «միջանցքը»: Թուրքիան բոլոր տարբերակներով փորձեց ասել, որ Ադրբեջանի կողքին է, որովհետև վերջինիս միջոցով կարող է իրագործել իր նպատակները:

Ալիևը հնչեցնում է անիրատեսական պահանջներ «խաղաղության» համար, բայց դրանք ընդամենը Հայաստանը նվաճելու փորձեր են:

Ադրբեջանը դիմեց իր ավանդական՝ ուժի կիրառման սպառնալիքին՝ իրականացնելով ցեղասպանություն։ 

#Դետքի_հետագծով

 

Ավելացնել նոր մեկնաբանություն