ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը
«ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պայմանավորվել են 2023-ին ընդլայնել համատեղ զորավարժությունները»,- ասված է այդ երկրների պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Լի Չոն Սոպի համատեղ հայտարարության մեջ:
Պենտագոնի հրապարակած փաստաթղթում նշված է, որ «նրանք համաձայնվել են հաշվի առնել անվտանգության իրադրության փոփոխությունները, ներառյալ ԿԺԴՀ-ի վերջին գործողությունները միջուկային և հրթիռային ծրագրերի առնչությամբ»:
Կողմերը քննարկել են նաև անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ԱՄՆ-Ճապոնիա-Կորեա եռակողմ ձևաչափում: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են սերտորեն համագործակցել Կորեական թերակղզում ԱՄՆ ռազմավարական սպառազինությունների տեղակայման հարցում։
Ավելացնել նոր մեկնաբանություն