Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում. թուրքական ԶԼՄ
Ադրբեջանը ներկայումս Հայաստանից խաղաղության համար 100 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հոդված է հրապարակել թուրքական իշխանամերձ «Super haber» լրատվական գործակալությունը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ներկայումս տեղի ունեցող զարգացումներին։
Լրատվամիջոցը հղում է կատարել իր «հավաստի աղբյուրներին» և նշել, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում այսպես կոչված «փոխհատուցման հարցը»։ Բաքուն Երևանից փոխհատուցում է պահանջում «իր տարածքները 30 տարի շարունակ օկուպացրած պահելու համար»։
Թուրքական լրատվամիջոցը միևնույն ժամանակ ընդգծել է, որ եթե Հայաստանը չվճարի այս փոխհատուցումը, ապա Ադրբեջանը կպահանջի ողջ Զանգեզուրը, ինչպես նաև Սևանա լիճը։
#Դետքի_հետագծով
Դեռևս 2020 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, թուրքական լրատվամիջոցներում պարբերաբար նմանատիպ հրապարակումներ են հայտնվում։ Սկզբնական շրջանում խոսքը 50 միլիարդ դոլարի փոխհատուցման մասին էր, սակայն ներկայիս իրողությունների արդյունքում թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները մեծացել են։
Ավելացնել նոր մեկնաբանություն