Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ մի կապ չունի «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տեղի հայերի՝ Հայաստան կամ որևէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ»։ «Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել, որպեսզի Ղարաբաղի հայերն ունենան ավելի լավ կյանք, քան այն պայմանները, որոնցում նրանք ապրել են որպես Հայաստանի կողմից ստեղծված ռազմական խունտայի պատանդներ»,- ասվում է հայտարարության մեջ։ Այդ փաստաթղթում ընդգծվում է, թե Ադրբեջանը վճռական է «վերաինտեգրել հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչներին որպես

Բաքուն պնդում է, թե ոչ մի կապ չունի Արցախից հայերի արտագաղթի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ մի կապ չունի «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տեղի հայերի՝ Հայաստան կամ որևէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ»։

«Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել, որպեսզի Ղարաբաղի հայերն ունենան ավելի լավ կյանք, քան այն պայմանները, որոնցում նրանք ապրել են որպես Հայաստանի կողմից ստեղծված ռազմական խունտայի պատանդներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այդ փաստաթղթում ընդգծվում է, թե Ադրբեջանը վճռական է «վերաինտեգրել հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչներին որպես իրավահավասար քաղաքացիների՝ Սահմանադրությանը և ազգային օրենսդրությանը, Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»:

«Մենք ըմբռնում ենք, թե որքան ցավալի է Հայաստանի համար տեսնել, թե ինչպես է փլուզվում Ադրբեջանի տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմը, բայց հիմա ավելի լավ կլինի, որ նրանք (հայերը) կենտրոնանան Ադրբեջանի հետ խաղաղություն և վստահություն հաստատելու վրա»,- ասվում է հայտարարությունում:

Այդ փաստաթղթում նշվում է, որ համաձայնության հիմքում պետք է դրվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը՝ «թե՛ խոսքով և թե՛ գործով»:

Ավելացնել նոր մեկնաբանություն