Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը հայտնել է, որ Արցախում բնակվող, հայկական ծագում ունեցող «Ադրբեջանի քաղաքացիներն ունեն ամրագրված իրավունք և ազատություն»
«Արցախում (խմբ․) բնակվող, հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներն ունեն ազգային օրենսդրությամբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքներ և ազատություններ»,- հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան։
Նա ասել է, որ Ադրբեջանը մի շարք միջոցներ է ձեռնարկում բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար՝ անկախ ազգությունից։
Հատկանշական է, որ շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիների նույն իրավունքների և ազատության մասին ոչ մի հայտարարություն չի արել Ալիևան։
Ավելացնել նոր մեկնաբանություն