Ֆինլանդիան վերահաստատել է Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը
Ֆինլանդիայի՝ Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը չի փոխվել: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեեկա Հաավիստո Օլավին:
«Ֆինլանդիայի մտադրությունները չեն փոխվել»,- հայտարարել է նա ու շեշտել, որ դա կարևոր է սեփական պաշտպանության համար: ԱԳ նախարարը նշել է, որ անցած տասը ամսվա ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել թե՛ պետական կառավարման մակարդակով, թե՛ քաղծառայողների շրջանում:
Պեեկա Հաավիստո Օլավիի համոզմամբ՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը կարևոր է հենց ՆԱՏՕ-ի համար:
«Շվեդիան Ֆինլանդիայի գործընկերն է անվտանգության և պաշտպանության քաղաքականության գործում»,- ասել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն և դաշինքի երկրները ևս ընդգծել են, թե պաշտպանության ծրագրման համար որքան կարևոր է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան դառնան դաշինքի անդամներ, ինչը կարող է ապահովել ՆԱՏՕ-ի օպերատիվ ներուժն ու անվտանգությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում:
Ավելացնել նոր մեկնաբանություն