Submitted by detq-editor on
Արաբական և Համաաֆրիկյան խորհրդարանների ղեկավարները քննարկում են փոխադարձ շահերի շուրջ համագործակցությունը

Արաբական խորհրդարանի նախագահ Ադել բեն Աբդ ալ-Ռահման ալ-Ասումին երեքշաբթի հանդիպել է Համաաֆրիկյան խորհրդարանի նախագահ Ֆորչուն Չարումբիրայի հետ: Պաշտոնյաները հանդիպել են Ալժիրում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհուրդների միության համաժողովի շրջանակում, ասվում է Արաբական խորհրդարանի հայտարարության մեջ:

Երկու կողմերը վերանայել են տարածաշրջանային և միջազգային շահերն ու համաձայնության եկել միջազգային ֆորումներում լիարժեք համակարգման շուրջ՝ հաջակցություն արաբական և աֆրիկյան բոլոր հարցերի: Արաբական խորհրդարանի նախագահը հաստատել է, որ արաբական և աֆրիկյան տարածաշրջաններն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր և հետաքրքրություններ, որոնք նպաստում են մի շարք հարցերին աջակցելուն, հատկապես պաղեստինյան խնդրին և լիբիական ճգնաժամին։
 
Ավելացնել նոր մեկնաբանություն