Ուկրաինային անհրաժեշտ են առնվազն 300 տանկ և 500 հետևակի մարտական մեքենա
Ուկրաինային այս գարնանը հակահարձակողական գործողությունների համար անհրաժեշտ են առնվազն 300 տանկ և 500 հետևակի մարտական մեքենա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար, նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը հեռուստամարաթոնի ժամանակ իր ունեցած ելույթում։
Մելնիկը հիմնվում է Ուկրաինայի ռազմական ղեկավարության, մասնավորապես պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի տրամադրած թվերի վրա։ «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ կցանկանայինք նախապատրաստվող այս առաջին հակահարձակման համար։ Սա գարուն է, պետք է ունենանք առնվազն 300 տանկ և ինչ-որ տեղ մոտ 500 հետևակի մարտական մեքենա։ Բացի դրանից՝ դրա համար անհրաժեշտ է զինվորականներ պատրաստել, սա նույնպես ցավոտ թեմա է»,- ասել է նա։
Գերմանիայի փոխարտգործնախարարը պնդել է, որ դա այն նվազագույնն է, որը թույլ կտա ուկրաինացի զինվորականներին ծրագրել նվազագույն կորուստներով, բայց առավելագույն արդյունավետությամբ գործողություն։
«Սա չափազանց բարդ գործողություն է, որը կարող է հաջող լինել միայն այն դեպքում, երբ մենք ունենանք բավարար քանակությամբ հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ, տանկեր, պատրաստված մարդիկ, հրետանի, օդային աջակցություն, անօդաչու սարքեր: Աշխարհը չի տեսել նման բան՝ սկսած 1945 թվականից։ Սա եվրոպական մայրցամաքի ամենասարսափելի պատերազմն է»,- ասել է Մելնիկը։
Նա հավելել է, որ Ուկրաինան միջազգային կոալիցիայի կազմում ակնկալում է ստանալ մինչև 100 «Leopard» տանկ։
Ավելացնել նոր մեկնաբանություն