Hjk

Ստեփանակերտում բարձրացված դրոշը երբեք չի իջեցվի. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

«Մենք ականատես եղանք մի պատմության, որին սպասում էր թուրքական ողջ աշխարհը։ Ստեփանակերտում և Իվանյանում (խմբ.) բարձրացված դրոշը երբեք չի իջեցվի»,- այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն Թուրքիայի ԱԳՆ-ի ստեղծման 500-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

#Դետքի_հետագծով

Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում ունեն սեփական շահերը։ Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է հասնել իր առջև դրված նպատակներին, և առաջնայինն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որի բացման հարցը վերջին շրջանում բավականին ակտիվորեն քննարկվում է։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն