Պակիստանում մեկնարկել են «Աթաթուրք-2023» թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները
Պակիստանում մեկնարկել են «Աթաթուրք-2023» թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները
Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում հունվարի 30-ին մեկնարկել են թուրք-պակիստանյան «Աթաթուրք-2023» համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Հայտնի է, որ զորավարժությունները կշարունակվեն երկու շաբաթ։ Այս զորավարժությունների նպատակն ահաբեկչության դեմ պայքարի համատեղ քայլերի մշակումն է:
Նշենք, որ Թուրքիայում և Պակիստանում համատեղ զորավարժություններն անցկացվում են 1998 թվականից:
Եթե զորավարժություններն անցկացվում են Թուրքիայում, կոչվում են «Ջիննահ», իսկ Պակիստանում՝ «Աթաթուրք»։
Ավելացնել նոր մեկնաբանություն