Submitted by detq-editor on
 «Շվեդիային ասում ենք ոչ». Էրդողան

«Շվեդիային ասում ենք ոչ». Էրդողան

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է ընդդիմանալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու Շվեդիայի փորձերին։

«Մենք հետևում ենք ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացին։ Շվեդիան գոնե այս պահին բավարար ջանքեր այդ ուղղությամբ չի գործադրել։ Քանի դեռ շվեդները թույլատրում են իրավապահների ներկայությամբ հրկիզել և պղծել մեր սրբազան գիրքը՝ Ղուրանը, մենք չենք կարող դրական արձագանքել ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց հայտին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով - «Ֆինլանդիայի հարցում մեր մոտեցումը դրական է, Շվեդիայի հարցում՝ ոչ»։

Ավելացնել նոր մեկնաբանություն