7455

Ո՞ր երկրների հետ է Հայաստանը աշխատում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում

Ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները խոստումնալից են թվում։ «NEWS.am»-ի հաղորդմամբ՝ այս մասին «APRI Armenia» վերլուծական կենտրոնի «2023 APRIL From. Making Progress in Times in Uncertainty Times» համաժողովում ասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական Ժիրայր Ամիրխանյանը։

Նրա խոսքով՝ Չինաստանի հետ որոշակի քննարկումներ են ընթանում։

«Միացյալ Նահանգները նույնպես կարող է լինել շատ հեռանկարային երկիր»,- ավելացրեց նա:

Բայց կարևոր է ոչ միայն զենք գնելը, այլև կադրերի պատրաստումը և գնված սպառազինությունների ինտեգրումն ընդհանուր համակարգում, նշել է Ամիրխանյանը։

Ռազմատեխնիկական ոլորտում առաջնահերթությունը հակաօդային պաշտպանության համակարգերն են, ճշգրիտ զենքերը, շարժական տեխնիկան, ասաց նա։

Ամիրխանյանի խոսքով՝ այժմ առաջնահերթ են նաև ինժեներական աշխատանքները։

Ավելացնել նոր մեկնաբանություն