ԱՄՆ իշխանություններն Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ են նախապատրաստում, որի արժեքը կկազմի 2.2 միլիարդ դոլար։ Ինչպես հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ, որոնք չեն ցանկացել իրենց անունը հրապարակել։   Պաշտոնյաները հայտնել են, որ փաթեթն առաջին անգամ կներառի հեռահար հրթիռներ և այլ տեսակի զինամթերք։ Նրանք նշել են, որ խոսքը 150 կմ հեռահարությամբ ամերիկա-շվեդական մշակման GLSDB հրթիռների մատակարարման մասին է։  Հաղորդվում է, որ այս համակարգ

ԱՄՆ-ն Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որը կներառի GLSDB հեռահար հրթիռներ

ԱՄՆ-ն Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որը կներառի GLSDB հեռահար հրթիռներ

ԱՄՆ իշխանություններն Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ են նախապատրաստում, որի արժեքը կկազմի 2.2 միլիարդ դոլար։ Ինչպես հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ, որոնք չեն ցանկացել իրենց անունը հրապարակել։ 

Պաշտոնյաները հայտնել են, որ փաթեթն առաջին անգամ կներառի հեռահար հրթիռներ և այլ տեսակի զինամթերք։ Նրանք նշել են, որ խոսքը 150 կմ հեռահարությամբ ամերիկա-շվեդական մշակման GLSDB հրթիռների մատակարարման մասին է։

Հաղորդվում է, որ այս համակարգերի մշակումն իրականացրել են «Boeing»-ը և «Saab Group»-ը։ Զինատեսակը նախատեսված է «M270» և HIMARS հրթիռային համակարգերից արձակելու համար։

Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները 26.7 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային անվտանգության ապահովման համար՝ ներառյալ 20 HIMARS բազմակի հրթիռային կայանքներն ու դրանց համար զինամթերքի մատակարարումը։

«Reuters»-ի հաղորդմամբ՝ ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի արդեն այս շաբաթ։ Հունվարի վերջին Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ ուկրաինական իշխանությունները բանակցություններ են վարում ընդլայնված հեռահարության հրթիռների մատակարարման շուրջ, որոնք թույլ կտան խոցել Ղրիմի թիրախները՝ հիմնականում հրետանային պահեստները և ինքնաթիռները։

Ավելացնել նոր մեկնաբանություն