1

Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը. «The Economic Times»

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը, գրում է «The Economic Times» պարբերականը։

«Հնդկաստանը մտածում է Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ անցած տարվա ընթացքում զենքի առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո»,- գրում է պարբերականը։

Նշվում է, որ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։

Ըստ պարբերականի՝ նոր մատակարարումների մասին մանրամասներ առայժմ չկան, սակայն հայ դիտորդները, որոնք ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ  խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք զսպող միջոց կհանդիսանան Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակում։

Հնդկաստանի կողմից Հայաստանին մատակարարված սպառազինության վերջին խմբաքանակը ներառել է «Pinaka» տեսակի բազմափողանի հրթիռային կայանքներ, հակատանկային միջոցներ, հրթիռներ, այլ զինամթերք։

Ավելացնել նոր մեկնաբանություն