shyshs

Այսօր շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը

Ադրբեջանում այսօր շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Քրեական գործը քննվում է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Բաքվում ընթացող դատական նիստին Վագիֆ Խաչատրյանի համար պահանջել են 15 տարվա ազատազրկում և մեկնաբանել, թե ինչու։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ մինչև դատավճռի կայացումը 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկումն արգելվում է։ Վ. Խաչատրյանի 65 տարին լրացած լինելու պատճառով հնարավոր չէ նրան ցմահ ազատազրկման դատապարտել։ Բացի դրանից՝ ներկայումս, ըստ ադրբեջանական օրենսդրության, 65 տարեկանից բարձր անձանց համար ծանր հանցագործությունների համար առավելագույն պատիժ է համարվում 20 տարվա ազատազրկումը։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Ադրբեջանը նրան մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման մեջ։ 

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Բերձորի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Թարմացում. Բաքվում ավարտվել է քրեական գործով Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը: Ադրբեջանի դատարանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Ավելացնել նոր մեկնաբանություն