Այխան Հաջիզադեն դատապարտել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները

Այխան Հաջիզադեն դատապարտել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դատապարտել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները։

«Նման կարծիքները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, դրանք նաև հակասում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի հնչեցրած խոսքերին»,- ընդգծել է Հաջիզադեն։

Վերջինս նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է սադրանք։

«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Հաջիզադեն:

Ավելացնել նոր մեկնաբանություն