Պետդեպից անդրադարձել են Ադրբեջանի՝ Վաշինգտոնում Հայաստանի հետ հանդիպումից հրաժարվելուն
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը նոյեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Բաքվի հրաժարվելը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց։
«Մենք շարունակում ենք աջակցել խաղաղ բանակցություններին Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները լուծելու համար:
Մենք խրախուսում ենք երկու երկրներին մասնակցել այդ բանակցություններին, լինի դա ԱՄՆ-ում, թե այլուր, և մենք կշարունակենք այդ քաղաքականությունը»,- ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը մասնակցելուց։
Ավելացնել նոր մեկնաբանություն