«Մենք շարունակելու ենք Ադրբեջանի հետ միասնական լինել». Թուրքիայի ՊՆ

«Մենք շարունակելու ենք Ադրբեջանի հետ միասնական լինել». Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 17-ին՝ Ադրբեջանի «ազգային վերածննդի օրվա» կապակցությամբ:

«Մեր ադրբեջանցի եղբայրները, որոնք 35 տարի առաջ ազգային վերածննդի ոգով գնացին դեպի անկախություն, այսօր նույն գիտակցությամբ ու ոգով ազատեցին Ղարաբաղը օկուպացիայից։ Շնորհավորում ենք մեր եղբայրների և քույրերի Ազգային վերածննդի տոնը, որոնք ամեն օր նոր ուժ են ավելացնում իրենց ուժերին: Մենք շարունակելու ենք Ադրբեջանի հետ միասնական լինել»,- ասված է գրառման մեջ։

#Դետքի_հետագծով 1992 թ. արդեն անկախացած Ադրբեջանում հակահայկական և հակակրեմլյան/հակառուսական առաջին ցույցի օրը Բաքվում՝ 1988 թ. նոյեմբերի 17-ը, պաշտոնապես հռչակվեց Ազգային վերածննդի օր: Նախ ԶԼՄ-ներում և հրապարակախոսական հոդվածներում, հետո նաև պատմության վերահրատարակված դասագրքերում և գիտական գրականությունում սկսեց արմատավորվել թշնամու կերպարը` առաջին հերթին ի դեմս հայերի, ռուսների, երբեմն՝ ընդհանրապես քրիստոնյաների:

Ավելացնել նոր մեկնաբանություն