Submitted by G.Avetisyan on
542

Գերմանիայի կառավարությունը 84,6 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին

Գերմանիայի կառավարությունը 84,6 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես դրամաշնորհներ ու վարկեր։ Այսօր այդ մասին Երևանում կայացած մամուլի համատեղ ասուլիսում հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի տնտեսական զարգացման ու համագործակցության պետքարտուղար Նիս Աննենը։

Վերջինիս խոսքով՝ դա հստակ ազդանշան է ամբողջ աշխարհին, որ Գերմանիան ու Հայաստանը համագործակցության նոր ուղի են բացում։ «Հայաստանը կրկին ապացուցել է, որ հանձնառու է ժողովրդավարությանը, ժողովրդավարական հասարակությանը», - ընդգծել է Գերմանիայի պետքարտուղարը։

Երևանում երկու երկրների միջկառավարական երկօրյա բանակցություններ են անցկացվել։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն