Submitted by G.Avetisyan on
2

«Փաստ». Եվս մեկ հրաձգարան՝ միտված սահմանային բնակավայրերի բնակիչների՝ զենքից օգտվելու կարողությունների բարձրացմանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների կողմից վարվող անհեռանկար անվտանգային քաղաքականությունը ավելի է կարևորում սահմանային բնակավայրերի բնակիչների՝ զենքից օգտվելու և, ընդհանրապես, անվտանգային կարողությունների բարձրացումը։ Այս առումով առկա բացը լրացնելու համար մեծ դեր ունեն ռազմամարզական, ռազմակրթական կազմակերպությունները:

Նման կառույցներից մեկն էլ «Ազատազեն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունն է, որը տարբեր ծրագրեր է իրականացնում, այդ թվում՝ նպատակ է դրել, որ ՀՀ յուրաքանչյուր մարզում ստեղծվի առնվազն մեկ քաղաքացիական հրաձգարան, որտեղ կանցկացվեն հրաձգության դասընթացներ, թիմային միջոցառումներ, խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս էլ քաղաքացիական հրաձգարան է բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, որի ստեղծմանը իր շոշափելի աջակցությունն է ցուցաբերել Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը։ Ի դեպ, հրաձգարանում կրակային պատրաստության դասընթացներ են անցնում համայնքի դպրոցների ավագ դասարանի աշակերտները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Ավելացնել նոր մեկնաբանություն